Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու հետքերով հաղորդում կա

Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու հետքերով հաղորդում կա

PanARMENIAN.Net - Սիսիանի հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, հայտարարել է փաստաբան Վաhան Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Պահանջում ենք քրեական գործ հարուցել Արսեն Ավագյանի նկատմամբ, որը լինելով պաշտոնատար անձ, բռնության գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել հոգևոր հովվի նկատմամբ», - ասել է փաստաբանը։

Փաստաբանը նշել է, որ Ավագյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և աշխատում է Քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

Հոգևորականի հասցեին հնչած մեղադրանքներն ու բռնության կոչերը դատապարտել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Սիսիանի եկեղեցու քահանան չէր սեղմել վարչապետ Փաշինյանի ձեռքը՝ չպատասխանելով նրա ողջույնին։

Դրանից հետո Փաշինյանի մի քանի տասնյակ աջակից քայլերթով դեպի եկեղեցի էր շարժվել ու պահանջել քահանային դուրս հրավիրել եկեղեցուց։

Ընթերցեք նաև Սիսիանի եկեղեցու քահանան չի սեղմել Փաշինյանի ձեռքը․ Քաղաքացիները երթով շարժվել են՝ նրան հեռացնելու

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, բռնության ցանկացած դեպք բացառելու համար. ՄԻՊ-ը՝ Սիսիանի եկեղեցու քահանայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---