Քաշքշուկ՝ Վ․Սարգսյանի անվան ինստիտուտի բակում․ Զինվորները չեն ցանկացել մեկնել Արցախ (Վիդեո)

Քաշքշուկ՝ Վ․Սարգսյանի անվան ինստիտուտի բակում․ Զինվորները չեն ցանկացել մեկնել Արցախ (Վիդեո)

PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց զինծառայողների հարազատների բողոքի ակցիային զուգահեռ լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում էր, որ ինստիտուտի բակում քաշքշուկ է եղել։ Ա1+-ի փոխանցմամբ՝ զինծառայողները չեն ցանկացել մեկնել Արցախ, այդ պատճառով էլ սկսվել է քաշքշուկը։

Մեկրոպեանոց տեսանյութում երևում է, որ մի քանի տասնյակ զինծառայող հավաքված են ինստիտուտի բակում, նրանք մի պահ իրար են խառնվում։

Ավելի վաղ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ։ Նրանք նշել էին, որ չեն ցանկանում, որ իրենց երեխաներին տանեն Արցախ։ Ըստ ծնողների՝ ճանապարհն անվտանգ չէ, երաշխիչք չկա՝ զինծառայողները կհասնեն Արցախ, թե ոչ։

Ընթերցեք նաև․ Ժամկետայինների ծնողներ․ Երաշխիչք չկա՝ երեխաները կհասնեն Արցախ, թե՝ ոչ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---