Փաշինյանի ու Ալիևի հակասող ազդակները ԼՂ հակամարտության ապագայի մասին11 հունվարի 2021 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը տրամագծորեն հակառակ ազդակներ են ուղարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Ալիևը հակամարտությունը լուծված է համարում․ նա հայտարարել է, թե չհաշված փոքր միջադեպեր, անհանգստության լուրջ առիթներ նոյեմբերի 10-ի համաձայնագրի ստորագրումից հետո չեն եղել։ «Այս ամենը տալիս է վստահություն, որ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչն է մի անգամ ասել, ղարաբաղյան հակամարտությունը անցյալում է մնացել ու պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես ապրել միասին, հարևանների հետ, լուծել տրանսպորտային զարկերակների ապաշրջափակման հարցերը և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովել», - նշել է նա։ Փաշինյանը, ընդհակառակը, շեշտել է, որ կոնֆլիկտը մինչև հիմա լուծված չէ։ «Մնում են շատ հարցեր, որոնցից մեկը ԼՂ ստատուսի հարցն է, ու Հայաստանը պատրաստ է, մասնավորապես, այդ հարցի շուրջ բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի շրջանակում», - ասել է նա։ Կարդացեք նաև․ Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին Փաշինյան․ Ռազմագերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի զարգացման հայտարարություն են ստորագրել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |