Երևանում 100-ի փոխարեն՝ 300 նոր վերելակ կտեղադրվի![]() 18 հունվարի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրվի 300 նոր վերելակ, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից, տեղեկացնում են քաղաքապետարանից։ «Երևանի վերելակներից 1/4-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- հայտարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն էլ հայտնել է, որ իրենց վարչական շրջանում 596 վերելակ կա, որոնցից 111-ը փոխված է։ «Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի», - նշել է Մանուկյանը։ 2020-ի հունվարի 10-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ տարվա ընթացքում Երևանում նախատեսված է 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինել 500 վերելակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |