Վարչապետի խոսնակ․ Համաձայն չենք Խաչատրյաններից ներողություն խնդրելու՝ դատարանի վճռին, կբողոքարկենք

Վարչապետի խոսնակ․ Համաձայն չենք Խաչատրյաններից ներողություն խնդրելու՝ դատարանի վճռին, կբողոքարկենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում կայացված վճիռը, փոխանցում է Armenpress-ը։

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- հայտարարել է Գևորգյանը:

Հունվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված գրառման համար: Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը բավարարել է պահանջը և պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերքել ու ներողություն խնդրել իր խոսնակ Մանե Գևորգյանի էջով Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հասցեին վիրավորանք և զրպարտություն հնչեցնելու համար։

Ընթերցեք նաև․ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Խաչատրյաններից․ Դատարանի վճիռն է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---