ՀՀԿ-ն կոչ է արել մասնակցել Բաղրամյանի ցույցին՝ սատարելով պետականությանը և ԶՈւ-ին 1 մարտի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մասնակցել Բաղրամյան պողոտայի մարտիմեկյան ցույցին՝ սատարելով պետականությանը և Զինված ուժերին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։ Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ»։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին Զինված ուժերը ներքին և արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած և պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից և նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։ «Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաև ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսևորում։ Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։ Կոչ ենք անում՝ 1. Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին եւ արտաքին ոտնձգություններից։ 2. Միահամուռ կերպով մեր քաղաքական և քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության եւ Զինված ուժերի։ 3. Ցուցաբերել զգոնություն և չտրվել իշխանության սադրանքներին»: Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի, որից 3-ը գրեթե նույն ժամին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |