Հայ գերիների հարցն ԱԺ-ն կքննարկի փակ նիստում

Հայ գերիների հարցն ԱԺ-ն կքննարկի փակ նիստում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկել փակ նիստում։

Խորհրդարանը 110 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատել է ԱԺ հայտարարության նախագիծը փակ նիստով քննարկելու հարցը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

Ընթերցեք նաև․ ԱԺ-ում սկսվել է քառօրյան․ Ընդդիմության խոսքով՝ օրակարգը չի համապատասխանում իրավիճակին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---