Ապրիլի 1-ին Այվազյանը Մոսկվա կմեկնի

Ապրիլի 1-ին Այվազյանը Մոսկվա կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

«Մեկնելու եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդին», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ շփում նախատեսված չէ։

«Բայց խորհրդի ընթացքում, բնականաբար, կլինեն շփումներ տարբեր գործընկերների հետ», - հավելել է նախարարը։

Այվազյանը նաև ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցություններ լինել։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---