Պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին․ Առաջարկը կրթական ու տնտեսական բաղադրիչ ունի, Երևանը կբեռնաթափվի

Պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին․ Առաջարկը կրթական ու տնտեսական բաղադրիչ ունի, Երևանը կբեռնաթափվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է ակադեմիական քաղաք ստեղծելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի կրթական և տնտեսական բաղադրիչներն, ու խոսել մայրաքաղաքի բեռնաթափման հնարավորության մասին։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքում լինելու է «իրապես ակադեմիական, կրթական միջավայր», քանի որ բոլորը ուսանողներ ու դասախոսներ են՝ չհաշված օժանդակ անձնակազմը, առկա են լինելու մեծ ու հարուստ գրադարաններ, սպորտային համալիրներ, լողավազաններ՝ նախատեսված միայն ուսանողների և դասախոսների համար, նորագույն տեխնոլոգիաներով լեցուն լսարաններ և ոչ միայն: Պատգամավորը նշել է նաև, որ չեն լինի նաև մայրաքաղաքային աղմուկն ու դրանից բխող դժվարությունները։

«Տնտեսական բաղադրիչը կայանում է նրանում, որ մի կողմից երկրում կաշխուժանա քաղաքաշինությունը, կստեղծվի նոր ՀՆԱ, մյուս կողմից` էականորեն կաճի զբոսաշրջությունը, ընդ որում՝ երկու ուղղությամբ. մի կողմից կաճի կրթական նպատակով երկիր այցելող օտարերկրացի ուսանողների թիվը, ինչն էլ իր հերթին կբերի ինչպես ուղղակի ֆինանսական ներհոսքի, այնպես էլ մի շարք ենթակառուցվածքների զարգացման՝ միտված այդ ուսանողներին սպասարկելուն»,- գրել է նա։

Ըստ Պապոյանի՝ մյուս կողմից, Երևանի կենտրոնի շենքերը պետությունը կարող է բարձր գնով վաճառել կամ վարձակալության տալ մասնավոր սեկտորին, ինչը կարող է բերել նոր հյուրանոցների բացման, այդ շենքերի կառուցմանն ու վերակառուցմանը, որի հետևանքով կավելանա զբոսաշրջիկների թիվը, կաշխուժանան շինարարությունը և տնտեսության մյուս ճյուղերը՝ ստեղծելով բարձր վարձատրվող հազարավոր նոր աշխատատեղեր:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, թե նախագիծ կա Երևանի բուհերի շենքերը հանելու վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցելու ակադեմիական քաղաք։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Բուհերի շենքերը վաճառելու, Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու նախագիծ կա

Ջուլֆալակյան. Բուհերը Երևանից տեղափոխելու միտքը Փաշինյանը դեռ ամռանն էր հնչեցրել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---