Ուշադրության կենտրոնում
Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում

Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում

3 մայիսի
Ադրբեջանում խոստովանել են, որ հիմնահատակ ավերել են Շուշիի մոտակա Քարին տակ գյուղը՝ քանդելով տների 90 տոկոսը։ Տեղում, ըստ արբանյակային լուսանկարների, միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում, գրում է Turan.az-ը։ Նշվում է, որ չի հաջողվել պետական մարմիններից մեկնաբանություն ստանալ, թե ինչ է այնտեղ կառուցվում։ «Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Շուշիի մոտակա Դաշալթի (խմբ՝ Քարին տակ) գյուղը գրեթե հիմնահատակ քանդվել է։ Ավելի ճշգրիտ, քանդել են տների 90%–ը։ Իշխանությունները չեն հայտնել վերակառուցման կամ զրոյից կառուցման որևէ հատակագծի մասին։ Արբանյակային լուսանկարներին երևում է միայն մեկ օբյեկտի շինարարություն, որի նշանակությունը դժվար է հասկանալ։ Եթե համեմատելու լինենք 2 ամսվա վաղեմության լուսանկարների հետ, ապա այնտեղ տները դեռ կանգուն են։ Ղարաբաղում շինարարական աշխատանքները համակարգող պետական մարմիններից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»,–ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ
Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով
Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում
Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը
Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է
---