Ուշադրության կենտրոնում
ԱՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում

ԱՀ ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը տարակուսանք է առաջացնում

12:51 AMT  08:51 GMT
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը՝ նշելով, որ այն խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։ Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական փոփոխությունների հասնելու համար»,-ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում»,- ասված է մեկնաբանության մեջ։ Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։ Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։
Ադրբեջանը մոտ $600 մլն-ով ավելացնում է պաշտպանության և անվտանգության  ծախսերը
Ադրբեջանը մոտ $600 մլն-ով ավելացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է  իրականությունը
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը Ադրբեջանի ՊՆ- ն հայտարարել է Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել
Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել Ավելի վաղ կայացել էր գագաթնաժողովի բացման արարողությունը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը Հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև հունիսի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը
---