Պատգամավոր․ Ալիևները Սոսու պուրակի՝ դեկտեմբերի 18-ից զիջված տարածքում էին

Պատգամավոր․ Ալիևները Սոսու պուրակի՝ դեկտեմբերի 18-ից զիջված տարածքում էին

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլից» դուրս եկած սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով Ալիևների լուսանկարին հայ-ադրբեջանական սահմանից, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընտանիքի հետ Սոսու պուրակում էր՝ դեկտեմբերի 18-ից զիջված տարածքում։

«Այո, Ալիևը հայտնվել է իր ընտանիքի հետ Սոսու պուրակում։ Որքան էլ պնդեն, որ նա այնտեղ չի եղել, ակնհայտ է, որ զիջված տարածքներում, մասնավորապես՝ դեկտեմբերի 18-ից զիջված տարածքներում է, որտեղ եղել է Ալիևը»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող «Սոսու պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառմամբ լուրերին, հայտարարել էր, որ պատկերված տարածքը «Սոսու պուրակը» չէ։

Ըստ ՇՄ նախարարության․ «Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է»։ Նշվում է, որ «Սոսու պուրակ» պետական արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64.2 հա է, գտնվում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---