ԱԳՆ․ Հայ գերիների շինծու քրհետապնդումը խախտում է նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունները![]() 4 հունիսի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդմանը, հայտարարել է, որ շինծու քրեական հետապնդումը խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։ «Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները: 16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բացահայտ արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Նշվում է նաև, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս: «Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»,-ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։ Ընթերցեք նաև․ՄԻՊ․ Գերիների հանդեպ ցանկացած դատավարություն միջազգային իրավունքի խախտում է ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |