20 հունիսի 2021 - 12:09 AMT
Ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման փաստով նյութեր է պատրաստում

Ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման փաստով նյութեր է պատրաստում։ Այդ մասին ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ։

«Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներում։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտարարել են ոստիկանությունից։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով սեղմ ժամկետում, ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել դաշինքի ղեկավարների հասցեին վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։

Հունիսի 20-ի վաղ առավոտյան Երևանի փողոցներում, բոլոր ընտրատեղամասերի մոտ բազմաթիվ տպագիր թռուցիկներ են հայտնվել՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի հասցեին ատեության քարոզով։