Այվազյանն անհեթեթ է համարում ԱԽ քարտուղարի մեղադրանքը

Այվազյանն անհեթեթ է համարում ԱԽ քարտուղարի մեղադրանքը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն անհեթեթ է համարում իշխանության` իրեն ուղղված մեղադրանքը։ Նա այդպես է արձագանքել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը, տեեկացնում է Sputnik Արմենիան։

Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է, որ երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։

«Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,-ասել է նա։

«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասել է Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։ Ըստ նրա` Այվազյանը ստել էր գործընկերներին, թե Հայաստանն ականապատման քարտեզներ չունի` դրանով նպատակ ունենալով խնդիրներ ստեղծել իշխող քաղաքական թիմի համար։

Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---