Բաքվում դատում են 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացուն

Բաքվում դատում են 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացուն

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 23-ին մեկնարկել է 44-օրյա պատերազմի մասնակից ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։

Դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ ընթացող նիստում ճշտվել են մեղադրյալի տվյալները, դատավորը ներկայացրել է նրա իրավունքները, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։

Դուբակովին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում» 214-3.1 հովածով, «անդամակցություն կամ մասնակցություն հանցավոր խմբավորմանը» 218.2 հոդվածով, Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում 318.2 հոդվածով։

Հունիսի 23-ին Բաքվում նաև տեղի կունենա հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստը։

Բաքուն արդեն 20 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին։ Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողությունների» մեջ, սակայն նա ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։ Էուլջեկչյանի դեմ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---