Բեգլարյան․ Արցախը չի ընդունի Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ

Բեգլարյան․ Արցախը չի ընդունի Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով երկրի հետագա ճակատագարին և կարագավիճակի հարցին, հայտարարել է, որ ԱՀ իշխանությունը, ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմի մեջ մտնելու որևէ տարբերակ։

Նա նշել է, որ հավելյալ բարդություններ են առաջացել, բայց մյուս կողմից էլ կան լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ, ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ավելի ընդգծված կազմակերպելու համար, գրում է Panorama.am-ը։

«Գոնե փաստարկների առումով սա ընկալելի է միջազգային հանրության համար, քանի որ հակամարտության կարգավորման 3 սկզբունքից 2-ն արդեն ժամանակավրեպ են։ Տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի, ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով»,-ասել է Բեգլարյանը։

Նա շեշտել է, որ այս պահին մնացել է ազգերի ինքորոշման իրավունքը, որը շատ լավ գիտակցում են Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը։ «Այս ուղղությամբ մենք մեր պայքրաը շարունակելու ենք։ Իհարկե, ՀՀ-ն էլ պետք է գործուն ջանքեր գործադրի։ Հույս ունենք, որ առաջիկայում որոշակի դրական առաջընթաց լինելու է այս մասով»,-նշել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է արվում Արցախից արտագաղթը կանխելու համար՝ Բեգլարյան ասել է, որ այդ առումով 2 խնդիր կա լուծելու՝ անվտանգության ու բնակարանային։

«Բարեբախտաբար, հետպատերազմյան նոյեմբեր, դեկտեմբեր, նույնսիկ հունվար ամիսների համեմատ, մեզ համար ակնհայտ է, որ անվտանգության պայմաններն ավելի արդյունվետ են, քան շատերը սպասում էին։ Այսինքն, մեր ակնկալիքները ավելի վատն էին, քան իրականությունը եղավ։ Սա արդեն դրական հույս է տալիս մեր հասարակությանը, որ կարող են այստեղ երկարաժամկետ կյանք պլանավորել»,-ասել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչ է լինելու, երբ ռուս խաղաղապահների առաքելության ժամկետն ավարտվի՝ պետնախարարը կարծիք է հայտնել, որ այդ առաքելությունը հինգ տարով չի սահմանափակվի։

«Թե լուծումներն ինչպիսին կլինեն, ցույց կտան ժամանակն ու գերտերություններն իրենց գործողություններով։ Ես համոզված եմ, որ մենք երկար ժամանակ ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն անվտանգությունը։ Իհարկե, մեր պաշտպանության բանակն ու զինված ուժերն էլ իրենց մասով են երաշխավորում, կարծում եմ, ապագայում էլ ավելի արդյունավետ են երաշխավորելու»,-ասել է Արցախի գործադիր մարմնի ներկայացուցիչը։

Բեգլարյանը նաև հայտարարել է, որ շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից։

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 10-ի հայտարարությամբ տեղակայվել են Արցախում 5 տարի ժամկետով՝ ևս 5 տարի այն երկարացնելու հնարավորությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---