«Հայաստան» խմբակցությունը 3-րդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցությունը 3-րդ անգամ կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունն արդեն 3-րդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնին կառաջադրի Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Իշխող մեծամասնությունն արդեն երկու անգամ մերժել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին: Որպես հիմնավորում ՔՊ-ականները նշում են, թե վերջինս հեռու է ռազմական գործից։

Ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի:

«Իրենք ամեն ինչ էլ կարող են ասել, մենք վստահ ենք, որ Արթուր Ղազինյանը լավագույնս կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի գործառույթները»,-ասել է Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականներին:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Արթուր Ղազինյանի կրկին չընտրվելու դեպքում թեկնածուն փոխվի կամ զիջվի «Պատիվ ունեմին»՝ Արծվիկ Մինասյանն ասել է. «Մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ»:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը