Խաչատրյան․ Եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ Ղազինյանին առաջադրի, անընդհատ մերժելու ենք նրա թեկնածությունը

Խաչատրյան․ Եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ Ղազինյանին առաջադրի, անընդհատ մերժելու ենք նրա թեկնածությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել է, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։

Նա վստահեցրել է, որ Ղազինյանին չեն «պատժում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար, տեղեկացնում է ArmLur.am-ը։

Նա նշել է, որ Ղազինյանը հեռու է ռազմական գործից։

«Մենք Ղազինյանին չենք տեսնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում և հորդորում ենք ընդդիմությանը այլ թեկնածություն ներկայացնել։ Որևէ քաղաքական ակցիա չկա»,-ասել է նա։

«Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն է ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա կրկին չի ընտրվել։

Ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---