ԱՄՆ դեսպան․ Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին

ԱՄՆ դեսպան․ Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին, գրում է Արմենպրեսը։

«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,- ասել է Թրեյսին։

Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում, գրում է Արմենպրեսը։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

Ընթերցեք նաև. Փոխդեսպանը՝ Թրեյսիի խոսքերի մասին․ Սյունիքն ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---