2021-ին մոտ $14 մլն է ուղղվել վիրավոր զինվորների վերականգնմանը

2021-ին մոտ $14 մլն է ուղղվել վիրավոր զինվորների վերականգնմանը

PanARMENIAN.Net - 2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ (մոտ $14 մլն) է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսված է եղել 3 մլրդ 296 մլն դրամ, սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասել է նա։

Արդյունքում պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել այս խնդիրների լուծման համար։ Ծրագրի շրջանակում զինվորները կշարունակեն բուժում ստանալ։

Նա նաև պարզաբանել է, որ այս ծրագիրը ֆինանսավորման մեխանիզմով տարբերվում է մյուսներից։ Մասնավորապես, դրա ֆինանսավորումն օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման մասին, տեղեկացրել է, որ դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---