Նախարար․ Կան այնքան վնասված մասունքներ, որ ԴՆԹ հետազոտությունը հնարավոր չէ

Նախարար․ Կան այնքան վնասված մասունքներ, որ ԴՆԹ հետազոտությունը հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման մասին, տեղեկացրել է, որ դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։

Նա հայտնել է, որ Արցախում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների մոտ 100 փորձանմուշ նույնականացվել է հոլանդացի մասնագետների օգնությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում», - ասել է Ավանեսյանը։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---