ԱԳՆ․ Լուկաշենկոյի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունների նպատակն է սպասարկելու ներքին քաղօրակարգը

ԱԳՆ․ Լուկաշենկոյի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունների նպատակն է սպասարկելու ներքին քաղօրակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը «գնալու տեղ չունի» և «ոչ մեկին պետք չէ»։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։

Ընթերցեք նաև․ «Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք». ՔՊ-ում արձագանքում են Բելառուսի նախագահին

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---