Լավրովը հաստատել է` Ուկրաինայի քաղաքներում «նոր իշխանություն» է հաստատվում

Լավրովը հաստատել է` Ուկրաինայի քաղաքներում  «նոր իշխանություն» է հաստատվում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող ուկրաինական քաղաքներում «նոր իշխանություն է» հաստատվում, որին հավանություն են տալիս բնակիչները։ Լավրովը դա «ժողովրդավարության գագաթնակետ» է անվանել։

Ըստ Լավրովի, Բերդյանսկում և Մելիտոպոլում նոր քաղաքապետեր են նշանակվել և դա «ժողովրդավարության գագաթնակետ» է, գրում է newtimes.ru-ն։

Այն հարցին, թե արդյոք հանրաքվե է անցկացվելու այդ քաղաքները ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ՝ Լավրովն ասել է, որ մարդիկ են ասում, թե ինչ են ուզում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Ուկրաինայում սկսվում է «հատուկ գործողության հաջորդ փուլը»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում՝ Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---