Սանդու․ Մոլդովան կարող է միավորվել Ռումինիայի հետ, եթե ժողովուրդը ցանկանա![]() 28 ապրիլի 2022 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է միավորվել Ռումինիայի հետ, եթե երկրի քաղաքացիները հավանություն տան այդ գաղափարին։ Ավելի վաղ երկու պետության միավորման գաղափարն առաջ էր քաշել Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա կարծիքով, դա անհրաժեշտ է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից պաշտպանություն ստանալու համար, քանի որ, ըստ նրա, երկրի անվտանգությանը սպառնալիքներ կան։ «Դա կարող է տեղի ունենալ միայն ժողովրդի հավանության դեպքում։ Երբ ժողովուրդը կասի, որ ցանկանում է դա, դա տեղի կունենա։ Դեռևս ժողովուրդը դա չի ուզում կամ չկա մարդկանց կրիտիկական զանգված, որը սատարում է այդ նպատակին»,- ասել է Սանդուն։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ եթե Մոլդովան խնդրի, Ուկրաինայի զինված ուժերը կգրավեն Մերձդնեստրը։ Մինչ այդ վերջին օրերին Մերձդնեստրում մի քանի պայթյուն է որոտացել։ Ընթերցեք նաև․ Լուկաշենկո․ Վստահ եմ՝ Միութենական պետությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |