ԱԽ քարտուղար․ Անկլավների մասով Ադրբեջանը իրավական հիմքեր չի ներկայացրել

ԱԽ քարտուղար․ Անկլավների մասով Ադրբեջանը իրավական հիմքեր չի ներկայացրել

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անկլավների մասով «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր»։

Մինչդեռ, նրա խոսքով, հայկական կողմն ունի իրավական հիմնավորում՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում», - ասել է ԱԽ քարտուղարը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, թե «Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր) և Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ «այդ տարածքներն Ադրբեջանի մաս չեն»։

Ընթերցեք նաև․ Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---