ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմության առաջարկած օրակարգով

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմության առաջարկած օրակարգով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես են եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Նիստը տեղի կունենա հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։

Օրակարգում մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։

Մայիսի 25-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը, դիմելով իշխանությանն, ասել էր՝․ «Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»։ Սաղաթելյանը հրապարակել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---