Աղազարյան․Ամոթ ինձ՝ ներողություն եմ խնդրում քաղաքակիրթ հանրությունից

Աղազարյան․Ամոթ ինձ՝ ներողություն եմ խնդրում քաղաքակիրթ հանրությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ծանրամարտի ԵԱ բացման ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու միջադեպին, ներողություն է խնդրել քաղաքակիրթ հանրությունից։

«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ամբողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»,-գրել է նա։

Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը բեմ է բարձրացել, այրել Ադրբեջանի դրոշն ու հեռացրել այն դահլիճից։ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, որ Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ընթերցեք նաև․ ԿԳՄՍՆ․ Ադրբեջանի դրոշի հետ միջադեպը կապ չունի մարզիկների անվտանգության ապահովման հետ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---