Տոլստոյ․ ՌԴ-ն շահագրգռված է ՀՀ հետ հետագա գործակցությամբ![]() 15 դեկտեմբերի 2023 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ՝ սա է Մոսկվայի դիրքորոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, երեխաներ են դաստիարակում: Մենք նման ենք այն առումով, որ շարունակելու ենք ամեն ինչ միասին անել: Ամեն դեպքում, սա Ռուսաստանի և մեր նախագահի դիրքորոշումն է»,–ասել է Տոլստոյy «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 14–ի հայտարարությամբ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, այդ թվում նշելով, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «հենց Երևանն էր ամեն անգամ «սառեցնում» կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը փոխվարչապետերի համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի կողմից»։ «Մասնավորապես, արդեն ամիսներ շարունակ հայկական կողմն արգելափակում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Ընթերցեք նաև․ Պետդումայի փոխխոսնակ․ Հայ հասարակությանը ներշնչել են, որ ՀՀ-ն կարող է ապրել առանց ՌԴ-ի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |