Գալուզին․ ՌԴ խաղաղապահների լիազորությունների երկարացման պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ

Գալուզին․ ՌԴ խաղաղապահների լիազորությունների երկարացման պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը, այդտեղ ռուս խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն Ադրբեջանի հետ։ Այդ մասին Գալուզինը խոսել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։

«Պետք է ասել, որ երկխոսությունը գործընկերների հետ միայն կառուցողական բնույթ է կրում։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխընդունելի կերպով։ Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարացմանը 2025–ի նոյեմբերից հետո, ապա դա կախված կլինի տարածաշրջանում իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին, այդ թվում՝ “ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Ընթերցեք նաև․ Գալուզին․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---