Ուշադրության կենտրոնում
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել

11:22 AMT  07:22 GMT
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել քաղաքի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը, ասվում է Նոր Նորքի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան։ Պաշտոնական հանդիպման ընթացքում շրջանի ղեկավար Սերգեյ Սադովոյի հետ քննարկվել են ձևավորված երկկողմ հարաբերությունների ամրապնդման, հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին՝ իր հետ բերելով մարդասիրական օգնություն։ Հայաստանը տարեսկզբին ևս մարդասիրական օգնության մեծ խմբաքանակ է փոխանցվել Ուկրաինային:
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին» Հաջիզադեն ասել է, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել
---