Ուշադրության կենտրոնում
Սաղաթելյան. ՀՅԴ-ն թիրախավորված է՝ հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին

Սաղաթելյան. ՀՅԴ-ն թիրախավորված է՝ հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին

10:31 AMT  06:31 GMT
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 13–ին համացանցում պարզ չէ, թե ում կողմից տարածված ինչ-որ ձայնագրության արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրգործ և հունիսի 14–ի առավոտից խուզարկություններ սկսել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: «Վայոց Ձորի մեր անդամներին՝ մոտ 10 հոգու, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,–ասել է Սաղաթելյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` իրենց պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար: «Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,-նշել է Սաղթելյանը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ «Վարույթի մասին ավելի ուշ անհրաժեշտ տեղեկատվություն կտրվի։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում»,–ասել է նա։ Ավելի վաղ խուզարկությունների մասին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա նշել էր, որ ձերբակալվածների թվում նաև կանայք կան:
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը
Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը
ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել
ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---