Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է

Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է

11:41 AMT  07:41 GMT
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Նա այդ մասին ասել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹյուրքԽՎ) անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։ «Անշուշտ, խաղաղություն պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի դեռ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ, ուղղակի անհնար է»,– ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։ Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ «Ամենևին ոչ, բայց դա մեզ է վերաբերում։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ»,– ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, թե Ադրբեջանը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջ որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հանդեպ։ «Այդ Հայաստանը տարածքային պահանջներ ունի մեզանից։ Այդ նրանց անկախության հռչակագրում, որը հետո սահմանադրության մաս դարձավ, կան տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ»,–ասել է նա։ Ավելի վաղ Ալիևն ասել էր, թե մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը միանգամայն իրատեսական է։ Հունիսի 4–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։ Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեը հայտարարեց, որ Բաքվի ե Երեանի միջե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը
Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը
Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա
Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը
Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության
---