Ուշադրության կենտրոնում
Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ  անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում

Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում

11:45 AMT  07:45 GMT
Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում իր անդամությունը սառեցնելու Հայաստանի որոշումը չի կարող լրջորեն խախտել այդ կառույցի աշխատանքը, սակայն, կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում։ «Չեմ կարծում, որ Երևանի նման քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ այն միանգամայն կայուն է։ Թեև, անշուշտ, դա կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում»,–ասել է նա։ Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Կարևոր է հասկանալ, որ Հարավային Կովկասում Արևմուտքի բոլոր գործողություններն ու ծրագրերը թելադրված չեն այս տարածաշրջանի երկրների նկատմամբ մտահոգությամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ տարածաշրջանի երկրներին փորձում են ներքաշել իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Արդյո՞ք սա ավելի մեծ անվտանգություն կբերի Հայաստանին, հռետորական հարց է»,-ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ ցանկացած քայլ, որը կարող է հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին իրարից, խորապես սխալ է։ «Կազմակերպության շրջանակում կան գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և լուծումներ գտնել ամենատարբեր հարցերի պարագայում, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանց լուծումը բարդ է թվում»,–ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին» Հաջիզադեն ասել է, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել
Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը
Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
---