Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան

Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան

13:04 AMT  09:04 GMT
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները սբ Աննա եկեղեցու մոտից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ սրբազանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։ «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս, հետո մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատություն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպետք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասյանն արդեն այստեղ պետք է ներքևում լիներ, իր պաշտպանած քաղաքացիների ձայնը լսելու համար»,–ասել է Բագրատ սրբազանը։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել
Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ
Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը
Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը Նա պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է
IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին
IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է
Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան
Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը
---