Ուշադրության կենտրոնում
Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝  ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ

Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ

17:09 AMT  13:09 GMT
Երևանը բելառուսական կողմին բողոքի նոտա է ներկայացվել Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,–ասվում է նրա գրառման մեջ։ Հունիսի 13-ին երկու երկրների դեսպանները հետ են կանչվել՝ խորհրդակցությունների նպատակով: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հունիսի 13–ին հայտարարել էր. «Մենք չենք պատրաստվում վատթարացնել ՀՀ հետ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն դրան Հայաստանի ղեկավարությանը։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր բարեկամներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։ Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը
Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը «Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը»,–գրել է նա
Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար
Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---