Ուշադրության կենտրոնում
Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին

Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին

10:53 AMT  06:53 GMT
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացրել է վրանները Բաղրամյան պողոտայից, երթևեկությունը վերականգվել է։ Հունիսի 13–ի երեկոյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում հայտարարել էր, որ հունիսի 14–ից Բաղրամյան պողոտան կբացվի, վրանները կհավաքվեն, իսկ շարժումը պետք է վերադասավորվի։ «Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավարտված է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան քաղաքական մի շարք ուժի հետ։ «Ես ուզում եմ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին․․․ Ես երկվություն ունեմ, պարզ ասում եմ, որևէ վայրկյան չեմ խաբելու, իմացեք, ինչ կամ՝ ձեր դիմացը կանգնած եմ՝ էությամբ, հագուստով, ինչ կամ»,–ասել է նա։ Նա տեղեկացրել է, որ շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Ազգային ժողովում տեղի ունենալիք նիստի օրը։ Բաղրամյան պողոտան փակ էր հունիսի 9-ից, երբ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը
ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»
Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը
---