Ուշադրության կենտրոնում
Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը

Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը

15:44 AMT  11:44 GMT
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի սահմանները։ Այդ մասին նա հունիսի 8-ին հայտարարել է թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը։ «Մենք (Իրանը – Խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները»,–ասել է նա։ Իրանը 44–օրյա պատերազմից հետո պաբերաբար հայտարարում է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։
ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի
ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը
ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը
ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---