Ուշադրության կենտրոնում
ՀՀ և Ուկրաինայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Ուկրաինայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

11:31 AMT  07:31 GMT
Հունիսի 17-ին Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը: Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերի վերաբերյալ։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր: Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը Բուչա էին այցելել հունիսի 2–ին։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական քայլ է գնահատել Ուկրաինայում ՀՀ դեսպանի այցը Բուչա և բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ–ին։ Նա հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է
ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից
ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բազմաշերտ գործակցության խթանման հարցեր են քննարկել
ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը բազմաշերտ գործակցության խթանման հարցեր են քննարկել «Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»,–ասել է Վերման
Բագրատ սրբազան․ Առաջիկա օրերին կայցելենք մարզեր, գործիքակազմը կընդլայնվի
Բագրատ սրբազան․ Առաջիկա օրերին կայցելենք մարզեր, գործիքակազմը կընդլայնվի Սրբազանը հայտարարել է, որ հունիսի 12-ը ևս մի անջնջելի խարան է այս իշխանության ճակատին
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---