Ուշադրության կենտրոնում
Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ

Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ

13:09 AMT  09:09 GMT
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության հրաժարականի օրակարգով հարցին, լրագրողներին ասել է, որ ՀՀ խորհրդարանում խորհրդի նիստ կկայանա, որտեղ հնարավոր է` հավանություն տրվի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ «Եթե չեմ սխալվում, ժամը 16։00-ին լինելու է խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը դրվելու է քննարկման»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հույս է հայտնել որ դրական եզրակացություն կլինի։ «Այն մարդիկ, որոնք երկար տարիներ խորհրդարանի հնաբնակներն են, մեր գործընկերներն են, ասում են, որ դա (իմպիչմենտի գործընթացը, խմբ.) իրատեսական է։ Մենք իրավունք ունենք ռեալիզացնելու մեր իրավունքները։ Ամեն ինչ նաև ժողովրդի ձեռքում է, ու բոլորը պետք է ակտիվ գործողությունների մասնակցեն»,– ասել է Դանիելյանը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանության ամենամեծ սարսափը այստեղ հավաքված մարդիկ են, ովքեր գիշերել են այստեղ ու որևէ մեկը չի գնացել, հայտնում է Panorama.am-ը։ «Ամեն ինչը անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի արդյունքը արձանագրվի, իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը, այլ ճանապարհ չկա»,-ասել է նա։ Սրբազանը նշել է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, իսկ իրեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին խոսք չկա։ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է։ Օրինական բացատրությունների, լուծումների մասին հարցնել պատգամավորներին»,- ասել է սրբազանը։ Սրբազանը կոչ է արել քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։ Հանրապետության հրապարակում հունիսի 9–ի հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանն ասել էր․ «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչը դեռ երեկ անհնար էր թվում։ Ժամանակն է վճռական գործողությունների»։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները
ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը
ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար
Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---