Ուշադրության կենտրոնում
Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում

Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում

16:03 AMT  12:03 GMT
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ պարզելու համար Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով։ Նա այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Փաշինյանը հունիսի 13–ին պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։ «Մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր գերակայությունները։ «Մեր առաջնայնությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պայքարում ենք դրանց համար, անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում այդ գերակայությունները մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,–ասել է Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների
Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ
Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»
Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
---