Ուշադրության կենտրոնում
Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ

Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ

11:20 AMT  07:20 GMT
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական քայլ է գնահատել Ուկրաինայում ՀՀ դեսպանի այցը Բուչա և բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ–ին։ «Որպես ոչ բարեկամական քայլ ենք գնահատում Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Բուչա»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք բողոքի նոտա ենք ուղարկել Ուկրաինայի ԶՈւ կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելու և ՌԴ դեմ այնտեղ արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ»,- ասել է նա: Նա նշել է, որ Տեր-Մարգարյանն «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «որից այլ բան չէին էլ սպասում», սակայն «ցավալի էի, որ դրան միանում են ՀՀ իշխանությունները»։ Տիգրան Տեր-Մարգարյանը և Վլադիմիր Կապարետյանը Բուչա էին այցելել հունիսի 2–ին։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Ավելի ուշ, Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։
Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին
Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին
Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել
Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում
Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է
Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա
Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում
---