11:38 AMT
07:38 GMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանցի զինծառայողի անհետանալու մասին։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիկ օղլի Հուսեյնովն անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում, միջոցներ են ձեռնարկվում զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գյունուտը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։