Ուշադրության կենտրոնում
Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

11:44 AMT  07:44 GMT
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին խորհրդակցությունների համար կանչել էին Մոսկվա, վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կոպիրկինը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Գալուզինը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։ Գալուզինը կրկին նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի 24-ին էր հայտարարել Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դեսպանի կանչը Մոսկվա, նշել էր, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։ ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։
Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ
---