Ուշադրության կենտրոնում
Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը

Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը

15:28 AMT  11:28 GMT
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին, հայտնում է Արմենպրեսը։ Ադրբեջանցի քաղաքագետը X–ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հարցին՝ հաստատված է արդյոք վարչապետի օրակարգը, նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված միջազգային այդ կոնֆերանսին, նա պատասխանել է. «Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»։ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի`COP 29–ի անցկացման հարցում։ Ինստիտուտը նման կոչով է հանդես եկել՝ հաշվի առնելով «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումները»:
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»
Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները
Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում
Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը
Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության
---