Ուշադրության կենտրոնում
Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

11:44 AMT  07:44 GMT
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին խորհրդակցությունների համար կանչել էին Մոսկվա, վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կոպիրկինը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Գալուզինը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։ Գալուզինը կրկին նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի 24-ին էր հայտարարել Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դեսպանի կանչը Մոսկվա, նշել էր, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։ ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։
Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի
Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա
Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ
---