Ուշադրության կենտրոնում
Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան

11:44 AMT  07:44 GMT
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին խորհրդակցությունների համար կանչել էին Մոսկվա, վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կոպիրկինը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- ասել է Գալուզինը Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։ Գալուզինը կրկին նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի 24-ին էր հայտարարել Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դեսպանի կանչը Մոսկվա, նշել էր, որ ՌԴ դեսպանները պարբերաբար գալիս են` խորհրդակցությունների։ ՀՀ ԱԳՆ–ն չէր մեկնաբանել Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը՝ նշելով, որ դա ռուսական կողմի որոշումն է։
Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան
Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան
Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական
Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա
Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ
Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ
---