Ուշադրության կենտրոնում
ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը

ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը

11:53 AMT  07:53 GMT
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ Մոսկվան վերահաստատում է Երևանի և Բաքվի հաշտեցմանն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։ Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Ղազախստանում մայիսի 10-11–ին կայացած հանդիպումը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Այդ հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհին։ Եվս մեկ կարևոր քայլ արվեց այդ ուղղությամբ։ Մոսկվան երկու անգամ՝ 2023–ի մայիսին և հուլիսին, հարթակ է եղել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Պատրաստ ենք առաջիկայում ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,–ասել է նա։ Դիվանագետը բարձր է գնահատել Աստանայի դերը, որը հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար: «Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով շփումների զարգացում», - նշել է Գալուզինը: 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ
Իրանն ուզում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ Համապատասխան գրությունը ստացվել է մայիսի 27-ին
Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են
Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում»
Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել
Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա
Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է
Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա
---