7 հունիսի
Երևանում մեկնարկում են Գինու օրերը։ Փառատոնը կանցկացվի հունիսի 7-9-ը։ Այս տարի Գինու օրերը կներկայանան նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։ Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից մոտ 30,000-ը եղել են զբոսաշրջիկները։