Ուշադրության կենտրոնում
«Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ

«Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ

11:26 AMT  07:26 GMT
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտել է հունիսի 12–ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ անդամահատվել են: «Ոստիկանության փոխարեն Հայաստանում անթաքույց սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ: Այն գործում է վարչախմբի պարագլխի ապօրինի ցուցումներով և բացառապես նպատակ է հետապնդում ահաբեկելու և խոշտանգելու խաղաղ ցուցարարներին,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել, և թե ինչու է դրանց կիրառումը նման ծանր հետևանքների հանգեցրել: «Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել և հայհոյել ցուցարարներին, այդ թվում ոստիկանական մեքենաներում, քաղաքացիների, այդ թվում լրագրողների նկատմամբ թիրախային կերպով կիրառել են հատուկ միջոցներ: Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին: Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ: Հետամուտ ենք լինելու նրանց նույնականացմանն ու հանրային պարսավանքին: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության: Ի վերջո, ոստիկանական վայրագությունների քաղաքական պատասխանատու և ԱԺ ամբիոնից դրանք քաջալերող Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի արդարացի քրեաիրավական պատասխանատվության»,–ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը
Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ
ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է
ԱՆ․ ԱԺ-ի մոտ դեպքերի հետևանքով բուժօգնության է դիմել 101 մարդ, 16 անձ դեռ ԲԿ–ներում է Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար
Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն
Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն «Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ»,–ասել է նա
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը
---